Օգոստոսի 22-ին կմեկնարկի Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի TurAz Kartalı-2015 («Թուրք-ադրբեջանական արծիվ-2015») զորավարժությունը, որին կմասնակցի շուրջ 30 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ F-4E, ՄիԳ-29 և F-16 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, С-130 բեռնատար ինքնաթիռ, Մի-17 բեռնատար, Մի-35 հարվածային, UH-60 բազմանպատակային և AS532 որոնողափրկարարական ուղղաթիռներ։
Համաձայն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության, զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 18-ը։ Թեպետ զորավարժության անցկացման վայրը դեռ չի նշվել, այդուհանդերձ, ելնելով նախորդ տարվա փորձից` կարելի է գրեթե վստահաբար ասել, որ այն լինելու է Ադրբեջանում։
Զորավարժության ժամանակ նախատեսվում է կատարելագործել երկու երկրների ՌՕՈւ-երի՝ համատեղ գործողություններ իրականացնելու հմտությունները, իրականացնել որոնողափրկարարական ու ցամաքային թիրախներ խոցելու առաջադրանքներ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն էին անցկացրել նաև այս տարվա մարտի սկզբին՝ Թուրքիայի Քոնյա քաղաքում։
Pingback: Ադրբեջանի ՌՕՈւ-ն վարժանքներ է սկսել TurAz Kartalı-2015 զորավարժությանն ընդառաջ | Ռազմ.info