Գյումրու ՌԴ ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են դիպուկահարների մրցույթին

Հայաստանի Արագածոտնի մարզում տեղակայված «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել է դիպուկահարների մրցույթ, որին մասնակցում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 զինծառայող։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

Մասնակիցները պետք է ցուցադրեն իրենց՝ քողակվելու, անծանոթ վայրերում թաքնած առաջ շարժվելու, միանման օբյեկտներից անհրաժեշտ թիրախը ճանաչելու ու 100-ից 1500 մ հեռավորության վրա խոցելու հմտությունները։

Այս մրցույթին նախորդել են դիպուկահարների անհատական խմբային դասընթացներ, որոնց ընթացքում զինծառայողները հմտացել են թիրախներ հետախուզելու, դրանց հեռավորությունը որոշելու ու հատուկ պայմաններում դրանք թիրախավորելու խնդիրներում։ Պարապմունքների մեծ մասը նվիրվել է ՍՎԴ դիպուկահար հրացանով և «Վինտորեզ» հատուկ դիպուկահար հրացանով անհատական նշանառությանը և թիրախների ընտրությանը։

Ավելացնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

2 responses to “Գյումրու ՌԴ ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են դիպուկահարների մրցույթին

  1. Pingback: Գյումրիի ՌԴ ռազմաբազայի տանկիստները մրցում են իրար դեմ | Ռազմ.info

  2. Pingback: Վարժանքներ են անցնում ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի դիպուկահարները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *