Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 16-22 օգոստոսի, 2015

Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում • Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կանցկացնեն համատեղ զորավարժություն • Նոր պաշտոնափոխություններ Ադրբեջանի ռազմական ղեկավարության շրջանում • Ռուսաստանը, հնարավոր է, ռադիոտեղորոշման նոր կայան կառուցի Ադրբեջանում • Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Քուվեյթի դեսպանին • Ադրբեջանում ԶԼՄ-ներն այսուհետ առաջնագիծ կմեկնեն ազգային անվտանգության մարմինների թույլտվությամբ • Իլհամ Ալիևը պարգևատրել է Ադրբեջանի ՊՊՀԾ աշխատակիցների

Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուի հուղարկավորությունը

Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուի հուղարկավորությունը

• Սոցցանցերից հայտնի է դարձել, որ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինծառայող Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն։

• Օգոստոսի 22-ին կմեկնարկի Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի TurAz Kartalı-2015 («Թուրք-ադրբեջանական արծիվ-2015») զորավարժությունը, որին կմասնակցի շուրջ 30 միավոր զինտեխնիկա: Այս զորավարժությանն ընդառաջ Ադրբեջանի ՌՕՈւ-ն օգոստոսի 21-ին նաև նախապատրաստական վարժանքներ է անցկացրել:

• Պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գորխմազ Գարաևը։ Նշվում է, որ Գարաևը նշանակվել է բանակային 3-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ։

• Ըստ օգոստոսի 17-ին ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի՝ Ռուսաստանը 2017-ից պլանավորում է Ադրբեջանում կառուցել հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշման նոր կայան։

• Oգոստոսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Մուհամմեդ ալ-Շամլան ալ-Ռումիին։ Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներն ու այլ հարցեր։

• Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Լրագրողների հավատարմագրման և առաջնագծում ծառայողական գործուղումների՝ ՊՆ-ի հետ  համաձայնեցման կանոնները», որոնց համաձայն՝ լրատվամիջոցի ներկայացրած հավատարմագրման հայտը պետք է արժանանա ազգային անվտանգության նախարարության հավանությանը։

• Իլհամ Ալիևն Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության (ՊՊՀԾ) աշխատակիցների տոնի կապակցությամբ պարգևատրել է այդ կառույցի մի շարք ծառայողների։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *