Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շրջանակներում օգոստոսի 18-ին խառը սկզբունքով համալրված դասակները ծանոթացել են քիմիական-կենսաբանական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում գործելու, հրաձգային զենքերի կիրառման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական պատերազմի կարևորությանն արդի հակամարտություններում։
Հիշեցնենք, որ «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի մեկնարկն ազդարարվել է օգոստոսի 17-ին։ Հավաքին մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի 14 երկրների ռազմական վարժարանների շուրջ 500 սան։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info