Օգոստոսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ օգոստոսի 17-ի թողարկումը:
Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ ներկայացուցիչները ՀՀ ՊՆ և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել են Գեղարքունիքի մարզպետարան, որտեղ 2ԲԿ զորամասերից մեկի հրամանատարը դիտորդներին ներկայացրել է Գեղարքունիքի սահմանամերձ վայրերի իրավիճակը: Քննարկվել են ադրբեջանցիների՝ հայկական գյուղերն ու ճանապարհները գնդակոծելու դեպքերը, շփման գծում դիպուկահարների գործողությունները և այլն:
Այնուհետև դիտորդներն այցելել են դիրքեր, որտեղ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
ԵԱՀԿ դիտորդների նախորդ դիտարկումը եղել էր հուլիսի 22-ին, իսկ Ռազմինֆոյի հավաքած ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները 2014-ի դեկտեմբերից:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: ԵԱՀԿ դիտարկում Բերքաբերում | Ռազմ.info