Այսօր՝ հուլիսի 22-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):
Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Ավելացնենք, որ հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Երևան, որտեղ հանդիպել են ՀՀ նախագահին և արտգործնախարարին: ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը համանախագահներին ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին:
ԵԱՀԿ դիտորդների նախորդ դիտարկումը եղել էր հուլիսի 8-ին, իսկ Ռազմինֆոյի հավաքած ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները 2014-ի դեկտեմբերից:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: ԵԱՀԿ դիտարկում Գեղարքունիքում | Ռազմ.info