ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու ուղղությամբ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:

ԵԱՀԿ մշտադիտարկում

ԵԱՀԿ մշտադիտարկում

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Նշենք, որ նախորդ դիտարկումը ԵԱՀԿ ներկայացուցիչներն անցկացրել էին Օմարի լեռնանցքում: Դիտարկումն անցել էր ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չէին արձանագրվել:

Ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները 2014-ի դեկտեմբերից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *