Սեյրան Օհանյանն այցելել է «Հաղթանակի ժառանգները» մրցույթի մասնակիցներին

Օգոստոսի 21-ի «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցները մրցել են «Սվինամարտ» և «Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցների հետ

«Սվինամարտ» մրցաձևն անցկացվել է թիմային և անհատական սկզբունքներով: Անհատական պայքարի մասնակիցների կազմում ընդգրկված են եղել խառը սկզբունքով համալրված դասակների իգական սեռի ներկայացուցիչները: «Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևում դասակները ցուցադրել են դաշտային պայմաններում արյունահոսության դադարեցման, վիրակապման, անշարժացման, շնչահեղձության և տարհանման հմտությունները:

Օրվա երկրորդ կեսին «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքների մասնակիցներին այցելել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը ներկա է եղել ցուցադրական պարապմունքներին և վարպետության դասերին:

«Հաղթանակի ժռանգները» «Սվինամարտ» մրցույթի ժամանակ

«Հաղթանակի ժռանգները» «Սվինամարտ» մրցույթի ժամանակ

«Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևի ընթացքը

«Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևի ընթացքը

One response to “Սեյրան Օհանյանն այցելել է «Հաղթանակի ժառանգները» մրցույթի մասնակիցներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *