Ռազմաշաբաթ. Վրաստան. 16-22 օգոստոսի, 2015

Վրաստանի զինված ուժերի դիպուկահարները վերապատրաստման դասընթաց են անցկացրել «Վազիանիում» • ԱՄՆ-ն 20 մլն դոլար ռազմական օգնություն կտրամադրի Վրաստանին • Թուրքիան Վրաստանին 700 հազար դոլարի ռազմական գույք է նվիրել

Վրաստանի զինված ուժերի դիպուկահար զինծառայողները Galetz դիպուկահար հրացաններով

Վրաստանի զինված ուժերի դիպուկահար զինծառայողները Galetz դիպուկահար հրացաններով

• Վրաստանի ԶՈւ «Վազիանի» ռազմաբազայում ավարտվել է վրաստանյան բանակի դիպուկահարների համար նախատեսված 12-օրյա վերապատրաստման դասընթացը:

• Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին օգոստոսի 15-ին մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել է նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերին, ով հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն նախատեսվում է Վրաստանին տրամադրել 20 միլիոն ամերիկյան դոլար ռազմական օգնություն:

• Վրաստանի պաշտպանության նախարարությունը և ներքին գործերի նախարարության սահմանապահ դեպարտամենտն օգոստոսի 19-ին Թուրքիայից նվեր են ստացել 143 տեսակի ռազմական նշանակության նյութատեխնիկական միջոցներ, որոնց ընդհանուր գինը մոտ 700 հազար ամերիկյան դոլար է:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *