Վրաստանի ԶՈւ դիպուկահարները վերապատրաստվել են «Վազիանիում»

Վրաստանի զինված ուժերի «Վազիանի» ռազմաբազայում ավարտվել է վրաստանյան բանակի դիպուկահարների համար նախատեսված 12-օրյա վերապատրաստման դասընթացը: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ՊՆ ֆեյսբուքյան էջից:

Վրաստանի զինված ուժերի դիպուկահար զինծառայողները Galetz դիպուկահար հրացաններով

Վրաստանի զինված ուժերի դիպուկահար զինծառայողները Galetz դիպուկահար հրացաններով

Վարժանքների առաջին օրը վրաստանցի դիպուկահար զինծառայողներն անցկացրել են տեսական պարապմունք, իսկ հաջորդող 11 օրերին՝ գործնական կրակային վարժություններ, որոնց ընթացքում խոցել են տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախներ:

Դիպուկահարների ուսումնական փուլը տևում է 12 շաբաթ, որի եզրափակիչ փուլն էլ այս հավաք-դասընթացներն են, որոնք անցկացվում են տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը:

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ վարժանքներն անցկացվել են իսրայելական արտադրության Galil ընտանիքի Galatz դիպուկահար հրացաններով, որոնք կրակում են 7,62×51mm NATO փամփուշտներ:

Վրաստանցի զինծառայողների դաշտային վարժանքները

Վրաստանցի զինծառայողների դաշտային վարժանքները

Դիպուկահարի կրակոցի պահը

Դիպուկահարի կրակոցի պահը

One response to “Վրաստանի ԶՈւ դիպուկահարները վերապատրաստվել են «Վազիանիում»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *