Ռազմաշաբաթ. Թուրքիա. 16-22 օգոստոսի, 2015

Թուրք-քրդական բախումները շարունակվում են • Թուրքիան կարդիականացնի իր զրահամեքենաների պարկը • Թուրքիայի ԶՈւ-ն ստացել է տեղական T129 հարվածային ուղղաթիռների վերջին խմբաքանակը • ԱՄՆ-ն և Գերմանիան դուրս են բերում իրենց Patriot համակարգերը Թուրքիայից • Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պաշտպանական պատ է կառուցում

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

• Օգոստոսի 15-ին թուրք-քրդական 2 միջադեպ է եղել Դիարբեքիր նահանգում։ Ձերբակալվել են PKK-ի երիտասարդական թևի՝ (YDG-H) անդամներ, վիրավորվել է 1 ոստիական։ Օգոստոսի 16-ին Թուրքիայի Կարս նահանգում թուրքական ժանդարմերիայի և  PKK անդամների բախման արդյունքում սպանվել է 3 զինյալ, 1 զինծառայող, ևս մեկը վիրավորվել է։ Նույն օրը Թուրքիայի արևելյան Մուշ նահանգում երկրի զինծառայողների հետ բախման արդյունքում սպանվել է PKK 6 մարտիկ, ևս 1-ին բռնել են։ Օգոստոսի 18-ին միջադեպ եղել է արևելյան Հաքքարի նահանգում։ Ոստիկանների հետ բախման ժամանակ սպանվել է PKK մեկ զինյալ։ Օգոստոսի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Շիիրթ նահանգում մայրուղու վրա տեղադրված պայթուցիկի գործադրման արդյունքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 8 զինծառայող։ Սպանվածներից 2-ը բարձրաստիճան սպաներ են, իսկ 6-ը՝ զինծառայողներ։ Օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավային Ադըյաման և հարավարևելյան Հաքքարի նահանգներում երկրի ուժային կառույցների գործողությունների հետևանքով սպանվել է քրդական PKK խմբավորման 10 զինյալ, վիրավորվել` 2 իրավապահ: Նույն օրը երկրի հարավարևելյան Մարդին քաղաքում PKK զինյալներն ինքնաշեն պայթուցիկով փորձել են պայթեցնել կամուրջ, ինչի արդյունքում վիրավորվել է երեք տեղացի:

• Թուրքիայի հարավ-արևելքում թուրքական զինված ուժերի զրահամեքենայի պայթեցման և դրանով երթևեկող 8 զինծառայողների սպանության դեպքից հետո՝ օգոստոսի 20-ին, Թուրքիայի կառավարությունը և զինված ուժերը պայմանավորվել են արդիականացնել երկրի զրահամեքենաների պարկը և այն համալրել տեղական արտադրության «Քիրփի» կամ ամերիկյան արտադրության զրահամեքենաներով:

• Գերմանիան և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ  իրենց Patriot զենիթահրթիռային համակարգերը և դրանք շահագործող ստորաբաժանումները մտադիր են առաջիկայում Թուրքիայից դուրս բերել: Դրանից հետո Թուրքիայում ծառայության կմնան միայն Իսպանիայի զինված ուժերի ստորաբաժանումները։

• Հուլիսի 31-ին թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը սեփական արտադրության 9 միավոր T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռ է տրամադրել Թուրքիա ԶՈւ ցամաքային զորքերին, ինչով ավարտել է 59 միավոր ուղղաթիռների մատակարարման գործարքը:

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

• Թուրքիայի ԶՈւ-ն սիրիական Աթնեհ քաղաքին սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհալը գավառում սկսել է 3 մետր բարձրությամբ պաշտպանական պատ կառուցել (պատի երկարությունն առայժմ հայտնի չէ)։ Պատի դիմաց փորվում է նաև 8 կմ երկարությամբ խրամատ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. 16-22 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *