Թուրքիան Վրաստանին 700 հազար դոլարի ռազմական գույք է նվիրել

Վրաստանի պաշտպանության նախարարությունը և ներքին գործերի նախարարության սահմանապահ դեպարտամենտը օգոստոսի 19-ին Թուրքիայից նվեր են ստացել 143 տեսակի ռազմական նշանակության նյութատեխնիկական միջոցներ, որոնց ընդհանուր գինը մոտ 700 հազար ամերիկյան դոլար է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆեյբուքյան էջը:

Թուրքիայի՝ Վրաստանի փոխանցած ռազմական օգնությունը՝ թիկունքային ապահովման նյւոթատեխնիկական միջոցներ

Թուրքիայի՝ Վրաստանի փոխանցած ռազմական օգնությունը՝ թիկունքային ապահովման նյւոթատեխնիկական միջոցներ

Գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը եղել է Թբիլիսիի մոտ՝ Օրխեվի գյուղում տեղակայված ավտոմոբիլային գումարտակի բազայում, որտեղ էլ ընդունող կողմի՝ Վրաստանի զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն նշել է, որ տրամադրված միջոցները հնարավարություն կտան ամրապնդել երկրի զինված ուժերի մարտունակությունը և ունենալ այնպիսի նյութատեխնիկական միջոցներ, որոնք համադրելի են ՆԱՏՕ-ի ստանդարտներին:

Ռազմական գույքը, որի տեսականին չի հստակեցվում, նախատեսվում էր Վրաստանին փոխանցել երկու երկրների 2004-ին և 2007-ին կնքած պայմանագրերով: Դրանց հիման վրա Թուրքիան վրաստանին նախինում է փոխանցել ռազմական, մասնավորապես թիկունքային ապահովման նյութատեխնիկական միջոցներ, ավտոմեքենաներ և այլն:

One response to “Թուրքիան Վրաստանին 700 հազար դոլարի ռազմական գույք է նվիրել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *