Օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի պատճառով ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: [Լրացված]Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info