Daily Archives: Հունվար 18, 2018

Հրապարակվել են մարզիկների տարկետում ստանալու չափանիշները. նախագիծ

Հունվար 18, 2018 18:57 | RAZM.INFO - Սպորտի բնագավառում պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի  կառավարության որոշմամբ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացմամբ: Continue reading

Հրապարակվել է գիտնականներին տարկետում տրամադրելու կարգը. նախագիծ

Հունվար 18, 2018 17:38 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը ձևավորում է հանձնաժողով, որը եզրակացնելու է, թե գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող որ քաղաքացիներն են պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալու: Continue reading

Սիրիան կոչնչացնի իր տարածք ներխուժած ցանկացած թուրքական ինքնաթիռ. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայից Իսրայել ներխուժած ԱԹՍ-ն խոցելու համար Իսրայելի բանակի Patriot ՀՕՊ համակարգի արձակած հրթիռը Հունվար 18, 2018 17:01 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Սիրիայի փոխարտգործնախարար Ֆաիզալ Միգդադը հայտարարել է, որ իրենց ՀՕՊ համակարգերը կոչնչացնեն Թուրքիայի ցանկացած ռազմական ինքնաթիռ, որը կներխուժի իրենց օդային տարածք: Սիրիացի պաշտոնյան նշել է, որ Աֆրինը ևս իրենց տարածքն է: Continue reading

ArmHiTec երկրորդ ցուցահանդեսը կանցկացվի գարնանը

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Հունվար 18, 2018 14:52 | RAZM.INFO - Մարտի 29-ից 31-ին Երևանում կկայանա ArmHiTec-2018 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն: Continue reading

Թուրքիայի զինուժը ակտիվորեն հրետակոծում է Սիրիայում քրդական ուժերի դիրքերը

Թուրքական տանկերի հերթական խումբը հասել է Սիրիայի հետ սահման Հունվար 18, 2018 14:27 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թև YPG-ի դիրքերը: Թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի զինուժը կրակել է ի պատասխան քրդական ուժերի կրակոցների:  Continue reading

Թուրքիայի ԱԱԽ օրակարգում են եղել Սիրիայի քրդերի դեմ գործողությունները և «արտակարգ դրության» երկարաձգումը

Թուրքիայի ԱԱԽ նիստից. 28.11.2017 Հունվար 18, 2018 14:26 | RAZM.INFO - Հունվարի 17-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգում եղել են Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողությունները, Թուրքիայում «արտակարգ դրությունը» ևս մեկ անգամ երկարաձգելու հարցերը:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը և հետախուզական կազմակերպության պետը մեկնել են Մոսկվա

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը: Հունվար 18, 2018 13:22 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Քննարկման հիմնական թեման Սիրիան է: Continue reading

ԱՄՆ զորքերը կմնան Սիրիայում անգամ ԻՊ ոչնչացումից հետո. ԱՄՆ պետքարտուղար

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով Հունվար 18, 2018 13:01 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ իրենք կպահպանեն Սիրիայում ռազմական ներկայությունը՝ «Իսլամական պետության», «Ալ-Կաիդայի և Իրանի դեմ պայքարելու» համար: Թիլլերսոնը նաև կոչ է արել ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ «ապաէսկալացման» գոտիներում: Continue reading

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում. «Այսօր»

Հունվար 18, 2018 11:51 | RAZM.INFO - Նախնական տվյալներով հունվարի 17-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Aysor.am-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը:  Continue reading

Պենտագոնը փաստացի հաստատել է Սիրիայի քրդական ուժերի մարզումների անցկացումը

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա Հունվար 18, 2018 11:40 | RAZM.INFO - ԱՄՆ ՊՆ-ն (Պենտագոն) անդրադարձել է Սիրիայում քրդերից և արաբներից նոր 30 հազարանոց բանակ ստեղծելու մասին լուրերին՝ նշելով, որ իրենք ոչ թե նոր բանակ են ստեղծում, այլ «մարզում են տեղի անվտանգության ուժերին»: Պենտագոնը նաև ակնարկում է, որ թեև Թուրքիան դժգոհում է, բայց դրանք իրենց հենարանն են Սիրիայում: Continue reading