Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում. «Այսօր»

Նախնական տվյալներով հունվարի 17-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Aysor.am-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը: 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: զինծառայողին Տավուշից տեղափոխել են Երևան:

Ադիբեկ Միկոյանը գտնվում է Մուրացանի հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Thursday, January 18, 2018

Ավելի վաղ զինծառայողի վիրավորվելու մասին հայտնել էր նաև Shamshyan.com կայքը՝ նշելով, որ միջադեպը գրանցվել է հունվարի 17-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *