Daily Archives: Հունվար 23, 2018

Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբերը: Հունվար 23, 2018 16:30 | RAZM.INFO - Հունվարի 22-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում:  Continue reading

Իրանի բանակը հրթիռներով խոցել է պայմանական հակառակորդի թիրախները. զորավարժություն

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությանը «Ղադիր» հականավային հրթիռով խոցում են պայմանական հակառակորդի թիրախները Հունվար 23, 2018 16:29 | RAZM.INFO - Հունվարի 23-ին Իրանի բանակի զինծառայողները այդ երկրի հարավ-արևելքում անցկացվող «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժության երկրորդ փուլի ընթացքում  «Նասր» և «Ղադիր» հականավային թևավոր հրթիռներով խոցել են պայմանական հակառակորդի նավերը:  Continue reading

ՊԲ-ում ռազմական խորհուրդը ամփոփել է 2017 թվականը

Հունվար 23, 2018 16:25 | RAZM.INFO - Հունվարի 23-ին անցկացվել է ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թ. ուստարվա արդյունքներն ամփոփող ռազմական խորհրդի նիստ: Նիստը նախագահել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Continue reading

Թուրքիայի ռազմական կորուստներն Աֆրինում. բանակից կորուստ, զինյալներից՝ «կորած»

Աֆրինի գործողություններում սպանված «Սիրիայի ազատ բանակի» զինյալ Հունվար 23, 2018 16:04 | RAZM.INFO - Հունվարի 23-ին Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հայտնել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ շարունակվող գործողության 4-րդ օրը երկրորդ կորստի մասին՝ ավագ լեյտենանտ Օղուզ Քաան Ուստա: Թուրքիայի իշխանությունները կորուստների թվում չեն նշում իրենց հետ կռվող «Սիրիայի ազատ բանակի» զինյալներին: Continue reading

Վրաստանում ձերբակալել են ահաբեկիչների հետ կապի համար մեղադրվող ևս մեկ անձի

Թբիլիսիիում սպանված ահաբեկիչը. լուսանկարը «Իմեդի» հեռուստաընկերությունից: Հունվար 23, 2018 15:00 | RAZM.INFO - Հունվարի 22-ին Թբիլիսիում Վրաստանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Անատոլիյ Բերձենիշվիլիին, ում կասկածում են Ահմեդ Չատաևի ղեկավարած ահաբեկիչների խմբի հետ կապ ունենալու համար:  Continue reading

Ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համալիրները արդեն Վրաստանում են

Javelin հակատանկային հրթիռային համալիրներ Հունվար 23, 2018 14:06 | RAZM.INFO - Ամերիկյան արտադրության Javelin հակատակային համալիրները արդեն Վրաստանում են: Մոտ ապագայում մեկնարկելու է համալիրների սպասարկման համար անձնակազմի պատրաստումը: Continue reading

Թուրքիային հավատարիմ ուժերը նահանջել են գրաված բարձունքներից մեկից

Թուրքական ուժերը Աֆրինի շրջաններից մեկում Հունվար 23, 2018 12:45 | RAZM.INFO - Հունվարի 22-ին Թուրքիայի զինուժը և հավատարիմ զինված ուժերը Սիրիայի աֆրինի ուղղությամբ 4-րդ ճակատն էին բացել հենց Սիրիայի Ազազի շրջանից: Առաջին իսկ օրը նշվում էր մարտավարական կարևորություն ունեցող Բուրսեյա բլուրը գրավելու մասին: Ավելի ուշ հենց թուրքական «Անադոլուն» հայտնեց, որ զինյալները հետ են քաշվել բարձունքից: Հունվարի 23-ին զինյալները բարձունքը հետ են գրավել:  Continue reading

Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողություններում սպանվել է թուրք զինծառայող

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը Հունվար 23, 2018 11:29 | RAZM.INFO - Հունվարի 22-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի հետ բախումներում  սպանվել է Թուրքիայի զինված ուժերի զինծառայող: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը հայտնում է ևս մի քանի գյուղ գրավելու մասին:  Continue reading

Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ Հունվար 23, 2018 10:40 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար հունվարի 24-ից հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»: Continue reading

Թուրքիայում PKK-ի դեմ գործողությունների ժամանակ մահացել է 5 զինծառայող, վիրավորվել՝ 12-ը

Թուրքիայում ձնահոսքի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 5 զինծառայող Հունվար 23, 2018 10:03 | RAZM.INFO - Հունվարի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Խիզան գավառի լեռներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ ձնահոսքի պատճառով մահացել է ժանդարմերիայի 5 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել է:  Continue reading