Daily Archives: Հունվար 25, 2018

Արտասահմանի ուսումնարաններում սովորողները ևս մինչև 19 տարեկանը տարկետում կստանան. նախագիծ

Հոր վերջին խորհուրդը բանակ ճանապարհելիս Նկարը՝ 2013 թվականի ձմեռային զորակոչից Հունվար 25, 2018 14:15 | RAZM.INFO - «Զինծառայության մասին» ՀՀ օրենքի հնարավոր փոփոխությամբ տարկետում կտրվի ոչ միայն Հայաստանում, այլև նաև այլ երկրներում հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող անձանց: Օրենքում լրացում կատարելու նախագիծը այսօր քննարկվել է կառավարության նիստի ընթացքում: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Հունվար 25, 2018 13:41 | RAZM.INFO - Հունվարի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։ Continue reading

Օրինագիծ. Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ ամփոփվել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները Հունվար 25, 2018 13:31 | RAZM.INFO - Հունվարի 25-ի նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Continue reading

Վրաստանում քննարկում են պահեստազորի նոր համակարգի ստեղծման նախագիծ

Վրաստանի ԶՈւ զինծառայող. (արխիվ) Հունվար 25, 2018 13:14 | RAZM.INFO - Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանում կքննարկեն պահեստազորի նոր հայեցակարգ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է նոր հայեցակարգի մշակմամբ: Continue reading

Հայաստանում ՌԴ բազայի զինծառայողները «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի թիրախները

25.01.2018. Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մոտոհրաձիգների վարժանքներից. Աղբյուրը՝ ՀՌՇ Հունվար 25, 2018 12:52 | RAZM.INFO - Հայաստանում ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում շարունակվող մեկամսյա վարժանքների ընթացքում խաղարկել են ընթացքից պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու գործողություններ: Continue reading

Գերմանացի որոշ քաղաքական գործիչներ հորդորում են չարդիականացնել Թուրքիայի ԶՈւ Leopard տանկերը

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում Հունվար 25, 2018 12:41 | RAZM.INFO - Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունների ֆոնին գերնանացի քաղաքական գործիչների մի խումբ կոչ է արել Գերմանիայի կառավարությանը չարդիականացնել Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա գերմանական արտադրության Leopard 2 տանկերը և դադարեցնել սպառազինության արտահանումը Թուրքիա:  Continue reading

ԱՄՆ-ն առաջարկել է Աֆրինում «անվտանգություն գոտի» ստեղծել. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208 Հունվար 25, 2018 12:39 | RAZM.INFO - Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիային առաջարկել է Սիրիայի Աֆրին շրջանում 30 կմ-ոց «անվտանգության գոտի» ստեղծել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թիլերսոնի հետ հանդիպումից հետո:  Continue reading

Թրամփն Էրդողանին հորդորել է գործել զգույշ ու խուսափել իրենց զորքերի միջև բախումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Հունվար 25, 2018 11:36 | RAZM.INFO - Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թ. էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ռազմագործողությունը: Թրամփը Էրդողանին զգուշացրել է սահմանափակել գործողությունները և խուսափել ամերիկյան ու թուրքական զորքերի միջև կոնֆլիկտային ռիսկի բերող ցանկացած գործողությունից: Continue reading

Թուրքիան կարող է գործողություններ սկսել նաև Մանբիջում ու Եփրատ գետի արևելքում. Չավուշօղլու

Աֆրինը Թուրքիայի ռմբակոծություն-հրետակոծություններից հետո Հունվար 25, 2018 11:10 | RAZM.INFO - Ներկայում Թուրքիայի զինուժի թիրախում Սիրիայի Աֆրին շրջանն է, սակայն ապագայում թուրքական զինուժը հնարավոր է գործողություններ սկսի նաև Մանբիջում և Եփրատ գետի արևելյան հատվածում:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ «կոմանդոսների» 200 հոգանոց խումբը մեկնել է Աֆրին

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ. Հունվար 25, 2018 10:24 | RAZM.INFO - Հունվարի 24-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության «կոմանդոսների» 200 հոգանոց խումբը մեկնել է Աֆրին՝ քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությանը մասնակցելու համար:  Continue reading