Daily Archives: Հունվար 17, 2018

Թուրքիայում ԶՈւ բեռնատար ինքնաթիռ է կործանվել. 3 զինծառայող մահացել է

Թուրքիայի ԶՈւ CN-235 ինքնաթիռ Հունվար 17, 2018 16:40 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 17-ին, Թուրքիայի ԶՈւ Էսքիշեհիրի 1-ին ավիավազայից ուսումնական նպատակով դուրս եկած CN-235 CASA բեռնատար ինքնաթիռը անհետացել է ռադարներից: Ավելի ուշ հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները. անձնակազմի 3 զինծառայողներն էլ մահացել են: Continue reading

Էրդողանը ՆԱՏՕ-ի քարտուղարը հետ քննարկել է Սիրիայում վերջին զարգացումները

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները: Հունվար 17, 2018 15:42 | RAZM.INFO - Հունվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայում քրդական ուժերից «բանակ» ստեղծելու մասին տեղեկությունները:  Continue reading

3-րդ ԲԿ զորամասի հրամանատար. Առաջնագծում մեծապես պայմանագրայիններ են

«Դիտարկվում է հակառակորդի կողմից» Հունվար 17, 2018 15:37 | RAZM.INFO -

Առաջնագծի պաշտպանությունը կազմակերպվում է մեծապես պայմանագրայինների ուժերով, որոնք հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներ են: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է հյուսիսարևելյան սահմանի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կարապետյանը: Continue reading

ՌԴ Պետդուման հնարավոր է քննարկի ռազմական մասնավոր ընկերությունների օրինականացումը

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները Հունվար 17, 2018 13:58 | RAZM.INFO - Մեկ մասվա ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի Պետդումայի քննարկմանը ներկայացնել ռազմական մասնավոր ընկերությունների գործունեության օրինականացման մասին օրինագիծ: Օրենքով կարող է թույլատրվել նրանց մանսակցությունը արտասահմանայն «հակահաբեկչական գործողությունների» ևն: Continue reading

Նախիջևանի բանակում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարական հավաքներից. 17.01.2018 Հունվար 17, 2018 13:35 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են 2018 թ. առաջին հրամանատարական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են նաև պլանային մարզումներ, պարապմունքներ:  Continue reading

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը մասնակցել են ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակովյանը և Ավստրալիայի ԶՈւ ԳՇ պետ, մարշալ Մարկ Բիսկինը ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին Հունվար 17, 2018 11:45 | RAZM.INFO - Հունվարի 16-ին Բրյուսելում անցկացվել է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդաժողով։ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության և «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստերին մանսակցել են ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը։ Continue reading

ՊԲ-ում անցկացվել են հրետանավորների հավաքներ

Հրետանավորների հավաքներ ՊԲ-ում․ 15,01,2018 Հունվար 17, 2018 11:18 | RAZM.INFO - 2018 թ․ ուսւոմնական տարվա մեկնարկին ընդառաջ Պաշտպանության բանակի հրետանային բրիգադներից մեկում հունվարի 15-ին անցկացվել են մասնագիտական հավաքներ՝ հրետանային զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալների մասնակցությամբ: Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն շարունակում է տեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի ԶՈւ հաուբիցների նոր խմբաքանակը տեղակայվել է թուրք-սիրիական սահմանին Հունվար 17, 2018 11:09 | RAZM.INFO - Թուրքիայի զինուժը շարունակում է տանկեր և զինտեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահմանային նահանգներ: Տանկերի, զրահափոխադրիչների, հաուբիցներից հերթական խմաբաքանակը թուրք-սիրիական սահման է ուղարկվել Իրաքի հետ սահմանային հատվածից:  Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի հետախույզները «դիվերսիոն խմբի ոչնչացման» վարժանքներ են անում

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ․ (արխիվ) Հունվար 17, 2018 10:35 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները «Կամխուղ» բարձրլեռնային զորավարժարանում մշակում են «պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ մարտական գործողություններ վարելու» առաջադրանքներ:  Continue reading