Ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համալիրները արդեն Վրաստանում են

Ամերիկյան արտադրության Javelin հակատակային համալիրները արդեն Վրաստանում են: Մոտ ապագայում մեկնարկելու է համալիրների սպասարկման համար անձնակազմի պատրաստումը:

Այս մասին, ինչպես փոխանցում է Վրաստանի ՊՆ-ն, հունվարի 23-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

«Javelin համակարգերի ձեռքբերման առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: Javelin համակարգերը Վրաստանում են՝ ապահով վայրում»,– մասնավորապես հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել: Վրացական կողմը կստանա նաև 10 միավոր ուսումնական համալիր և 70 միավոր ուսումնական հրթիռ:

ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմական համագործակցության շրջանակներում նախատեսվում են Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրեր: Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ ամերիկացի հրահանգիչների ղեկավարմամբ պետք է վերապատրաստվի 2018-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *