Daily Archives: Հունվար 8, 2018

Դեկտեմբերի 30-ի դրությամբ «Ես եմ» ծրագրին դիմել է 120 զորակոչիկ․ ԶՈւ ԳՇ պետ

Հունվար 8, 2018 21:49 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով զորակոչվողները ծառայությունն անցնելու են սահմանային զորամասում՝ առանձին ստորաբաժանումով։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Կենտրոնական հավաքակայանում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Continue reading

Սիրիայի Իդլիբ նահանգում հարձակում է եղել Թուրքիայի ԶՈւ շարասյան վրա

Թուրքիան շարունակում է ուժեր տեղակայել Իդլիբում Հունվար 8, 2018 18:16 | RAZM.INFO - Սիրիայի Իդլիբ նահանգի «անվտանգության գոտու» տարածքում զինյալները նռնականետով կրակել են Թուրքիայի զինված ուժերի շարասյան վրա: Ըստ թուրքական կողմի՝ կորուստներ և վիրավորներ չկան:  Continue reading

Սիրիայի բանակը Դամասկոսին մոտ ռազմաբազա է ազատագրել զինյալներից

Սիրիայի կառավարական բանակի մարտիկներ Հունվար 8, 2018 17:20 | RAZM.INFO - Հունվարի 8-ին Սիրիայի կառավարական բանակը ճեղքել է Դամասկոսից արևելք ընկած Հարաստա քաղաքում տեղակայված զրահատեխնիկայի ռազմաբազայի շրջափակումը:  Continue reading

Թուրքիա-Իրան սահմանային պատը գրեթե 50 տոկոսով պատրաստ է. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը այցելել է թուրք-իրանական սահման Հունվար 8, 2018 15:47 | RAZM.INFO - Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրք-իրանական սահման այցելության ընթացքում հայտարարել է, որ 8 ամսվա ընթացքում սահմանին կառուցվող պատի աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն արվել է: Իրանի հետ սահմանին Թուրքիան ընդհանուր առմամբ կառուցելու է 114 կմ երկարությամբ պատ:  Continue reading

Հունաստանը սառեցրել է թուրք նախկին զինծառայողին քաղապաստանի տրամադրումը

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող Հունվար 8, 2018 14:33 | RAZM.INFO - Հունվարի 8-ին Աթենքի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հունաստանի կառավարության դիմումը՝ ժամանակավորապես սառեցնելով Թուրքիայի քաղաքացի, նախկին զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Հունաստանի Փախստականների խորհրդի որոշումը:  Continue reading

Թուրքիայի զինուժը կհամալրվի շուրջ 10 հազար սպայով և ենթասպայով. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո արված լուսանկար Հունվար 8, 2018 14:11 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ 2018-ի ընթացքում զինված ուժերում զինծառայողների պակասը լրացնելու համար ընդհանուր առմամբ 3761 սպա և 5992 ենթասպա է պատրաստվելու:  Continue reading

Սիրիայում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ

Սիրիայում սպանված ադրբեջանցի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա) Հունվար 8, 2018 12:44 | RAZM.INFO - Դեկտեմբերի 25-ին Իդլիբի հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա): Փաշաևը մինչև Սիրիա գնալը կռվել է Ղարաբաղում՝ 1990-ական թթ. սկզբին, Չեչնիայում՝ 2000-2003 թթ., ինչպես նաև Աֆղանստանում՝ Թալիբների կազմում: «Պատերազմների» միջև ընկած ժամանակահատվածները Փաշաևն անցկացրել է Ադրբեջանում: Continue reading

[Լրացված]. Հունվարի 7-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հունվար 8, 2018 10:41 | RAZM.INFO - Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Continue reading