Daily Archives: Հունվար 24, 2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է տվել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիքի

Հունվար 24, 2018 18:00 | RAZM.INFO - Հունվարի 24-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել 1-ին խմբի զինհաշմանդամ, շարքային Արսեն Արտավազդի Հովակիմյանին: Continue reading

Աֆրինում թուրքական քարոզչության «առաջատար գյուղը» քրդերի ձեռքում է

Իրադրությունն Աֆրինում հունվարի 24-ին՝ ըստ բաց աղբյուրների տվյալների. Աղբյուր՝ ©Syria Live Map Հունվար 24, 2018 15:42 | RAZM.INFO - Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրերից թուրքական կողմը «թմբկահարում էր», թե «Աֆրինում ազատագրված առաջին գյուղը Շենգալն է»: Հունվարի 23-ին քրդական կողմը տեսանյութ է հրապարակել, որտեղից երևում է, որ գյուղը կրկին քրդերի վերահսկողությանն է անցել: Continue reading

Աֆրինում թուրքերի կողմից կկռվի հայտնի ահաբեկիչ Մուրադ Մարգոշվիլին. Պնդում է թուրքական թերթը

Մուրադ Մարգոշվիլի (Մուսլիմ աշ-Շիշանի) Հունվար 24, 2018 14:42 | RAZM.INFO - Հունվարի 22-ին թուրքական Yeni Akit պարբերականի կայքը «մեծ հպարտությամբ» հայտնել էր,ո ր Սիրիայի Աֆրինում Թուրքիայի կողմից կկռվի Մուսլիմ աշ-Շիշանին: Իրականում խոսքը հայտնի ահաբեկիչ Մուրադ Մարգոշվիլիի մասին է, ով թուրքական մերձիշխանական կայքում ներկայացվում է որպես «հերոս»: Continue reading

Աֆրինում քրդերի կողմից կռվում են նաև որոշակի թվով օտարերկրյա քաղաքացիներ. Reuters

Սիրիայի քրդական YPG-ի արտասահմանցի կռվողներ Հունվար 24, 2018 14:27 | RAZM.INFO - Աֆրինում թուրքական զինուժի դեմ քրդերի կողմից կռվում են նաև օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում նաև՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և Գերմանիայի: Նման տեղեկություն Reuters գործակալությանը հայտնել են Սիրիայի քրդական զինուժի մամուլի ծառայությունից: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Վրաստանի ՊՆ Լևան Իզորաին և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Հունվար 24, 2018 14:08 | RAZM.INFO - Հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հանդիպումը ճանաչողական էր. Վրաստանի ՊՆ ղեկավարը Ռուբեն Սադոյանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ: Continue reading

2017 թ. ՄԱԿ-ը կորցրել է ավելի շատ խաղաղապահ՝ քան 1994-ից ի վեր ամեն առանձին տարի

Հունվար 24, 2018 12:59 | RAZM.INFO - 2017 թվականին աշխարհում մահացել է ՄԱԿ-ի 56 խաղաղապահ: ՄԱԿ-ը անհանգստություն է հայտնում, որ այս թիվը ամենայն հավանականությամբ դեռևս կաճի, և այդ կապակցությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի զորամաս

Ադրբեջանի ՊՆ-ին 1-ին կորպուսի տարածքում ցուցադրում են Aerostar ԱԹՍ Հունվար 24, 2018 12:27 | RAZM.INFO - Հունվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի 1-ի կորպուսի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկը: Զորամասում երևում է նաև իսրայելական Aerostar տիպի անօդաչու թռչող սարք:  Continue reading

Աֆրինի գործողություններում թուրքական բանակի կորուստները հասել է 3-ի

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208 Հունվար 24, 2018 11:20 | RAZM.INFO - Հունվարի 23-ին Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերի հետ բախումներում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի ևս մեկ զինծառայող, մեկ զինծառայող էլ վիրավորվել է: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ մինչև այժմ Աֆրինում «շարքից հանվել է» քրդական ուժերի շուրջ 260 զինյալ:  Continue reading

Ղազախստանը Հայաստանում նոր ռազմական կցորդ ունի

ՀՀ-ում Ղազախստանի ռազմական կցորդը Հունվար 24, 2018 10:28 | RAZM.INFO - Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թեմուր Ուրազաևին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

Հայաստանում ՌԴ ԶՈւ կործանիչները ՀՕՊ օբյեկտների դեմ պայքարի վարժանքներ են արել

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ Հունվար 24, 2018 10:26 | RAZM.INFO - «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել, որոնց ընթացքում մշակել են պայմանական հակառակորդի ՀՕՊ օբյեկտների ոչնչացման գործողություններ: Continue reading