Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողություններում սպանվել է թուրք զինծառայող

Հունվարի 22-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի հետ բախումներում  սպանվել է Թուրքիայի զինված ուժերի զինծառայող: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը հայտնում է ևս մի քանի գյուղ գրավելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը

Ըստ աղբյուրի՝ սպանված զինծառայողը հետևակի ենթասպա ավագ սերժանտ Մուսա Օզալկանը: Զինծառայող սպանվել է Թուրքիայի Քիլիս նահանգից Աֆրին ուղղությամբ իրականացվող գործողությունների ժամանակ:

Թուրքական կողմը հայտնում է, որ հունվարի 22-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները Սիրիայի քրդական ուժերից գրավել են Բուրսայա լեռը և ևս երեք գյուղ:

Նշենք, որ հունվարի 22-ի կեսօրվա ժամերից Թուրքիան զինուժը Աֆրին շրջանի ուղղությամբ սկսել է հարձակվել նաև սիրիական Ազազ քաղաքի հատվածից՝ այդպիսով թուրքական կողմը քրդերի դեմ կռվում է արդեն 4 ճակատով:

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր «թիրախները ոչնչացվեն»:

Քրդական կողմը հայտնում է, որ թուրքական զինուժի թիրախում են հայտնվել նաև քաղաքացիականները: Ըստ ANF գործակալության՝ հրետակոծությունների հետևանքով երեխաներ և կանայք են վիրավորվել:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Նշենք, որ Աֆրինը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքական քրդական այս ուժերին համարում է «ահաբեկչական և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *