Իրադրությունն Աֆրինում․ Թուրքերը հայտնում են առաջին գյուղը վերցնելու մասին

Թուրքիային հավատարիմ զինյալ խմբավորումները հյատնում են Սիրիայի Աֆրինում քրդական ուժերի դեմ մարտերում առաջին գյուղը գրավելու մասին։ Սրան զուգահեռ քրդական կողմը հայտնում է Թուրքիային պատկանող երկու տանկի ոչնչացման մասին։

Թուրքիային հավատարիմ զինյալները հրապարակել են տեսանյութ՝ նշելով, որ գրավել են Աֆրինի Շանքիլ/Շինքալ գյուղը։

Քրդական լրատվական գործակալություններից մեկն էլ հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ ոչնչացրել են Թուրքիայի ԶՈւ 2 տանկ։

Թուրքիան գորշողությանը ներգրավել է նաև հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռազմական ավիացիա։

Սիրիայում Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» գործողության մասին ավելի նախորդ տվյալները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *