Հունվարի 22-ի կեսօրվա ժամերից Թուրքիան Սիրիայի Աֆրին շրջանի ուղղությամբ սկսել է հարձակվել նաև սիրիական Ազազ քաղաքի հատվածից: Թուրքիան ցամաքային գործողություններ է իրականացնում արդեն 4 ճակատով: Այս մասին ուղիղ եթերով հայտնեցին թուրքական «Հաբեր Թյուրք» հեռուստաընկերությամբ:
Թուրքկան կողմի վերջին տվյալներով՝ Աֆրինում արդեն 13 գյուղ են գրավել քրդական ուժերից:
Ի պատասխան ԱՄՆ հայտարարությանը, որ Թուրքիայի գործողությունները պետք է սահմանափակված լինեն ժամանակաշրջանով՝ Թուրքիայի նախագահը նշում է, որ »ժամանակը հաշվարկել հնարավոր չէ, որքան պետք լինի՝ կմնան՝ առանց որևէ մեկից թույլտվություն հարցնելու»:
Թուրքական կողմի տվյալներով՝ Աֆրինից YPG-ի հրետակոծոթւյան արդյունքում Հաթայ նահանգի Քըրըքհանա քաղաքում մեկ անձ սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Թուրքական «Էն Սոն Հաբեր» լրատվակայքի տվյալներով՝ YPG-ն հարվածել է Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» զինյալ խմբավորման ճանբարին. սպանվել է 2 անձ:
Ազազը Աֆրինի համանուն կենտրոնին ամենամոտ տեղակայված շրջանն է: Մինչ այժմ բացված երեք ճակատները Աֆրինի կենտրոնից բավականին հեռու էին: Նախնական տվյալներով՝ հյուսիսից թուքրերը մի քանի գյուղ են գրավել: Ցամաքային առաջխաղացումն առայժմ դանդաղ է ընթանում:
Թուրքիան Ազազի շրջանում հունվարի լույս 22-ի գիշերվանից Leopard տանկեր էր կուտակում:
Turkish Leopard 2A4 tanks are crossing the border and going to #Azaz.#AfrinOperasyonu #Afrin pic.twitter.com/EKJjFFaPkx
— Cemal Acar (@Acemal71) January 20, 2018