Իրանի բանակը բոլոր զորատեսակների ներգրավվմամբ զորավարժություն է անում երկրի հարավում

Հունվարի 22-ին Իրանի հարավ-արևելքում այդ երկրի բանակի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և «Խաթամ օլ Անբիա» ՀՕՊ ուժերի  ներգրավմամբ մեկնարկել է երկօրյա «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» պլանային զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Զորավարժության հայտարարվող նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելը, զորատեսակների միջև համագործակցության աստիճանը գնահատելն է:

Զորավարժության առաջին փուլում ցամաքային զորքերի ավիացիան վնասազերծել է երկրի ափերին մոտենալ փորձող պայմանական հակառակորդի նավերը: Պայմանական հակառակորդին հարվածնել են «Ֆանտոմ» և «Միրաժ Ֆ-1» կործանիչներով:

Ռուսաստանցի արևելագետ Յուրի Լյամինը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ զորավարժության ընթացքում կիրառվել են նաև «մուլտիկոպտեր-ռմբակոծիչներ»:

"Сирийский опыт".. И в Иране тоже. Там начались крупномасштабные учения на юге страны. В ходе учений в том числе вот так…

Posted by Yuri Lyamin on Monday, January 22, 2018

Այս զորավարժության նախորդ՝ «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4»  զորավարժությունը անցկացվել է 2016թ. դեկտեմբերին, որի ժամանակ ի թիվս այլ տեխնիկայի՝ ներկայացվել էր նաև անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան:

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *