Առաջնագիծը համալրվել է հակատանկային և խոցման միջոցներով․ՊՆ

2017-ին Հայաստանը ձեռք է բերվել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, որոնք տեղադրվել են առաջնագծում։ Սա իրականացվել է է ՀՀ ՊՆ 2017 թվականի գերակա խնդրիրների շրջանակներում։

ՊՆ հաղորդագրությունում նշված է

  • վերանայվել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի և զորքերի կառավարման համակարգը
  • միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացման նպատակով շարունակվել են հիմնական ուղղություններով (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ, Եվրամիություն, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Լիբանան, Բելառուս, Չինաստան, Իրան, Վրաստան) դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացման աշխատանքները,
  • կնքվել և սահմանված կարգով ուժի մեջ են մտել մի շարք միջազգային համաձայնագրեր, հաստատվել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ 2017-2019թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

Դեռևս 2017-ի հունվարին կառավարությունը հաստատել էր «ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» որոշումը, որում ՀՀ ՊՆ մասով որպես գերակա խնդիր է սահմանվել «Ռազմավարական զսպման համակարգի զարգացումը»:

ՀՀ ՊՆ գերակա խնդրի լուծման համար սահմանվել էին նաև ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացում (մինչև դեկտ. 1),  հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնում (մինչև դեկտ. 1)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *