Թուրքիային հավատարիմ ուժերը նահանջել են գրաված բարձունքներից մեկից

Հունվարի 22-ին Թուրքիայի զինուժը և հավատարիմ զինված ուժերը Սիրիայի աֆրինի ուղղությամբ 4-րդ ճակատն էին բացել հենց Սիրիայի Ազազի շրջանից: Առաջին իսկ օրը նշվում էր մարտավարական կարևորություն ունեցող Բուրսեյա բլուրը գրավելու մասին: Ավելի ուշ հենց թուրքական «Անադոլուն» հայտնեց, որ զինյալները հետ են քաշվել բարձունքից: Հունվարի 23-ին զինյալները բարձունքը հետ են գրավել: 

Թարմացում. Հունվարի 23-ին Թուրքիայի օգնությամբ գործող ուժերը հայտնել են բարձունքը հետ գրավելու մասին:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության հոդվածում նշվում է, որ Թուրքիայի օգնությամբ գործող «Ազատ Սիրիայի բանակ» խմբավորման զինյալները բարձունքը գրավելուց հետո հետ են քաշվել այդտեղից: Պատճառները չեն նշվում:

Սրան զուգահեռ Աֆրինի գործողությունները ակտիվ լուսաբանող ռուսաստանցի լրագրող Կիրլի Ռոմանովսկին, հղում կատարելով Աֆրինում քրդերի կողմից իր աղբյուրներին, նշում էր, որ բարձունքը հետ են գրավել քրդերը:

Меж тем, высоту неподалеку от городка Азаз два часа назад курды таки отбили. Поведение протурецкой "зелени" напоминает свiдому тактику на ранних этапах боев за Донбасс.

Posted by Kirill Romanovskiy on Monday, January 22, 2018

Ավելի վաղ Թուրքիայի օգնությամբ գործող զինյալները տեսանյութ, լուսանկարներ էին հրապարակել այդ բարձունքից՝ որպես բարձունքի գրավման ապացույց: Այս ուղղությամբ գրոհի ռազմավարական նշանակությունն այն է, որ այստեղից Աֆրինի կենտրոնը շատ ավելի մոտ է և ավելի խոցելի՝ քան հյուսիսից՝ անմիջապես Թուրքիայի սահմանից:

Կողմերի կորուստները. 

Թե՛ թուրքական, թե՛ քրդական կողմից կորուստների մասին տեղեկությունները բավականին տարբեր են: «Ֆրանս պրեսս» գործակալությունը հունվարի 22-ին հայտնել էր Բուրսեյա բլուրի դիմաց ընկած տարածքում «54 Սիրիայի քրդի և մերձթուրքական զինյալների» սպանվելու մասին: Սակայն այստեղից պարզ չէ, թե կողմերից որ մեկը որքան կորուստ ուներ:

Թուրքական կայքերը հունվարի 22-ին հայտնել են իրենց զինյալների կողմից 2-ի սպանվելու մասին: Սրան զուգահեռ տեղեկություն կա նաև հենց Թուրքիայի ԶՈւ զինծառայողի սպանվելու մասին:

Քրդական կողմը հայտնում է մեծապես քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

Իրադրությունն Աֆրինում հունվարի 22-23-ի դրությամբ՝ ըստ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների

Իրադրությունն Աֆրինում հունվարի 22-23-ի դրությամբ՝ ըստ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Նշենք, որ Աֆրինը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիայի իշխանությունները քրդական այս ուժերին համարում են «ահաբեկչական և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *