«Ձիթենու ճյուղ»․ Թուրքիան սկսել է Աֆրինում քրդերի դեմ գործողությունը

Հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողությունը՝ «Ձիթենու ճյուղ»։ Ռուսաստանը իր զինուժը հետ է քաշել Աֆրին քաղաքից։ Թուրքիան գործողություը սկսել է օդային հարվածներով՝ պատրաստվելով ցամաքային ներխուժման։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության տվյալներով՝ Աֆրինում քրդերի դեմ օդային հարվածներին հունվարի 20-ի դրությամբ ներգրավվել էր 72 ինքնաթիռ։

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը

Թուրքիայի արտգորշնածարարը նշում է, որ իրենք Սիրիայի հյուպատոսության միջոցով տեղեկացրել են հարձակման մասին։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ իր հերթին հայտարարել է, որ ցամաքային ուժերը ևս սպասում են գործողությանը ներգրավվելուն։ Թուրքիան արդեն իսկ Աֆրինի սահմանին կուտակել է մեծ թվով տանկեր։

20․01․2018․ Թուրքիան տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին

20․01․2018․ Թուրքիան տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին

Քրդական ANF News գործակալության տվյալներով՝ հունվարի 20-ի դրությամբ Թուրքիայի գործողությունների հետևանքով Աֆրինում սպանվել էր 3 զինծառայող, 6 քաղաքացիական, ևս 12 քաղաքացիիական էլ վիրավորվել էր։

Քրդական կողմը Թուրքիայի Զու ազատ գործողությունների համար մեղադրում է Ռուսաստանին, որը, ըստ իրենց, զորքերը Աֆրինից հետ քաշելուց հետո նաև կանաչ լույս է վառել թուրքական օդուժի համար։

ՌԴ զինուժն իրոք հետ է քաշել իր ստորաբաժանումները Աֆրինից՝ նշելով, որ դա արվել է զոհերից խուսափելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *