Թուրքիան անցել է Աֆրինում քրդերի դեմ ցամաքային գործողությունների

Հունվարի 21-ին Թուրքիան երկու կողմից սկսել է տանկեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ մտցնել Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի շրջան։ Առայժմ ցամաքային հիմնական ուժը կազմում են Թուրքիայի վերահսկած զինյալ խմբավորումների ուժերը։

Թուքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարում է, որ գործողությունը լինելու է 4 փուլով, որի վերջնական նպատակը Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավոումն է։

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմագործողության երկրորդ օրում՝ հունվարի 21-ին, Թուրքիայի զինուժը շարունակում է օդային հարվածներ հասցնել Աֆրինում քրդերի դիրքերին, իսկ արդեն Աֆրինի տարածք ներխուժել են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինյալ խմբավորման անդամները։

Թուրքական NTV հեռուստաընկերության տվյալներով՝ զինյալների հետ համատեղ Սիրիայի սահմանն անցել և Աֆրինում առաջ են շարժվում են Թուրքիայի ԶՈւ տանկեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Ցամաքային հարձակումն առայժմ շարունակվում է երկու հիմնական ուղղությամբ՝ արևելքից և հյուսիսից։ Մյուս կողմերից Թուրքիան շարունակում է հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գործադրմամբ հրետակոծել քրդերի դիրքերը։

Ցամաքային բախումների մասին հայտնում է նաև քրդական ANF News լրատվական գործակալությունը։

Zeytin Dalı Harekatı
Türk Silahlı Kuvvetlerinin (TSK), Suriye’nin Afrin bölgesinde terör örgütü PYD/PKK tarafından işgal edilen alanlara yönelik dün başlattığı Zeytin Dalı Harekatı kapsamında sınırdaki birliklere askeri araç takviyesi yapıldı. ( Ensar Özdemir ” Anadolu Ajansı )
21.01.2018 Ensar Özdemir
1 / 29

 

Հիշեցնենք, որ Սիրիայի քրդերի դեմ գործողությունը պաշտոնապես սկսել է հունվարի 20-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *