Daily Archives: Հունվար 30, 2018

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբերը: Հունվար 30, 2018 15:50 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներին Իրաքի հյուսիսային Զափ, Ավաշին, Բասյան, Հաքուրք շրջաններում:  Continue reading

Ավարտվել է «Ես եմ» ծրագրով զորակոչը. պայմանագիր է կնքել 150 մարդ

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի Հունվար 30, 2018 15:32 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու համաձայնություն է տվել 150 քաղաքացի: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրանք արդեն կնքել են պայմանագրերը և մեկնել ծառայության վայր: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն էլ անդրադարձել է ընդհանուր զորակոչին: Continue reading

«Ձիթենու ճյուղ» գործողության հրամանատարը եղել է Աֆրինում թուրքերի գրաված բարձունքում

Հունվար 30, 2018 13:26 | RAZM.INFO - Աֆրինում քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության հրամանատար, Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, կորպուսի գեներալ (գեներալ-գնդապետ) Իսմայիլ Մեթին Թեմելը այցելել է թուրքական բանակի և հավատարիմ զինյալների գրաված Բուրսեյա բլուր:  Continue reading

Թուրքական զինուժը Աֆրինի քրդերից ևս մեկ կարևոր բարձունք է գրավել

Թուքրերը քրդերից գրավել են Ռաջուի դիմաց տեղակայված բարձունք. Աղբյուրը՝ Julian Röpcke Հունվար 30, 2018 13:20 | RAZM.INFO - Դատելով քրդական աղբյուրներից մեկի հրապարակած տեսանյութից՝ Թուրքիայի զինված ուժերը և Անկարայի հովանավորյալ զինյալ խմբավորումները Սիրիայի Աֆրինում քրդական ուժերից գրավել են նաև արևմտյան Ռաջու քաղաքի դիմաց ընկած կարևոր բլուրներից մեկը: Continue reading

71 զինծառայողի ընտանիքներ ստացել են նոր բնակարաններ

Զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենք Աջափնյակում. 29.01.2018 Հունվար 30, 2018 11:27 | RAZM.INFO - Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի 71 զինծառայողի հանձնել է նրանց համար անհատույց օգտագործման իրավունքով կառուցված բնակարանների բանալիները: Բնակարանները գտնվում են Երևանի Աջափնյակ համայնքում կառուցված շենքում: Continue reading

Վրաստանում հրամանատարը նվաստացրել է ժամկետային զինծառայողների. Փաստերը «ջրի երես են ելել»

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ Հունվար 30, 2018 11:15 | RAZM.INFO - 2017-ի հոկտեմբերին Աբխազիայի հետ սահմանին մահացել էր վրացի զինծառայող Բեքա Ռուսիան: Մահվանից 3 ամիս անց Բեքայի ընտանքի անդամները հրապարակել են զինծառայողի հեռախոսից արված կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է հրամանատարը ժամկետայիններին ծեծում և ծաղրում: Continue reading

Իրանում սկսել են սեփական մարտական ինքնաթիռների փորձարկումները

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ) Հունվար 30, 2018 10:47 | RAZM.INFO - Իրանի «Ղահեր-313» թեթև մարտական և «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռները արդեն թռիչքային փորձարկումներ են անցնում։ Ինքնաթիռներն անցնում են «fast taxiing»-ի փուլը. շարժվում են թռիչքուղու վրայով, ընթացքում մեծ արագություն հավաքում՝ այդ կերպ նախապատրաստվելով օդ բարձրանալուն։ Continue reading

Աֆրինի «տեղեկատվական պայքար». Թուրքիայում սոցցանցերի 310 օգտատեր են ձերբակալել

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը Հունվար 30, 2018 10:35 | RAZM.INFO - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 22-29-ը Սիրիայի Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողությանը ուղղված և սոցցանցերում «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով» ձերբակալվել է 311 մարդ:  Continue reading

Աֆրինում թուրքական կողմի կորուստների և վիրավորների վիճակագրություն. հունվարի 22-29-ը

Թուրքական ուժերը Աֆրինի շրջաններից մեկում Հունվար 30, 2018 9:55 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հունվարի 20-29-ը Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում թուրքական կողմը ընդհանուր առմամբ կորցրել է 21 զինծառայող և նրանց աջակցող զինյալ, ևս 79 զինծառայող և զինյալ վիրավորվել են:  Continue reading