Daily Archives: Հունվար 21, 2018

Իրադրությունն Աֆրինում․ Թուրքերը հայտնում են առաջին գյուղը վերցնելու մասին

20․01․2018․ Թուրքիան տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հունվար 21, 2018 16:43 | RAZM.INFO - Թուրքիային հավատարիմ զինյալ խմբավորումները հյատնում են Սիրիայի Աֆրինում քրդական ուժերի դեմ մարտերում առաջին գյուղը գրավելու մասին։ Սրան զուգահեռ քրդական կողմը հայտնում է Թուրքիային պատկանող երկու տանկի ոչնչացման մասին։ Continue reading

Թուրքիան անցել է Աֆրինում քրդերի դեմ ցամաքային գործողությունների

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208 Հունվար 21, 2018 13:20 | RAZM.INFO - Հունվարի 21-ին Թուրքիան երկու կողմից սկսել է տանկեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ մտցնել Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի շրջան։ Առայժմ ցամաքային հիմնական ուժը կազմում են Թուրքիայի վերահսկած զինյալ խմբավորումների ուժերը։ Continue reading

«Ձիթենու ճյուղ»․ Թուրքիան սկսել է Աֆրինում քրդերի դեմ գործողությունը

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը Հունվար 21, 2018 1:38 | RAZM.INFO - Հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողությունը՝ «Ձիթենու ճյուղ»։ Ռուսաստանը իր զինուժը հետ է քաշել Աֆրին քաղաքից։ Թուրքիան գործողություը սկսել է օդային հարվածներով՝ պատրաստվելով ցամաքային ներխուժման։ Continue reading

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ․ զոհեր չկան

«Դիտարկվում է հակառակորդի կողմից» Հունվար 21, 2018 1:00 | RAZM.INFO - Հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ադրբեջանը, շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:  Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։ Continue reading

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ․ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»

Ադրբեջանի բանակի մահացած գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu) Հունվար 21, 2018 0:25 | RAZM.INFO - Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։ Continue reading