Daily Archives: Հունվար 9, 2018

Սիրիայի բանակը առաջ է շարժվում Իդլիբի նահանգում՝ «թուրքերին ընդառաջ»

Իրադրությունն Իդլիբում 2018 թ. հունվարի սկզբին Հունվար 9, 2018 19:48 | RAZM.INFO - 2018 թ. առաջին օրերին Սիրիայի կառավարական ուժերը խոշոր հաձակում են սկսել Իդլիբ նահանգում, մի քանի օրում զինյալներից ազատագրելով մի շարք բնակավայրեր (թուրքական կողմի տվյալներով՝ առնվազն 14 գյուղ):  Continue reading

Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների թիվն ավելացել է 26-ով

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների 70 հոգանոց խումբը մեկնում է Աֆղանստան Հունվար 9, 2018 17:50 | RAZM.INFO - Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների թիվը 94-ից դարձել է 120: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ի հովանավորյալ քրդերի դեմ ռազմական գործողությամբ

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 9, 2018 16:39 | RAZM.INFO - Հունվարի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կշարունակեն Եփրատի վահան գործողությամբ սկսած քայլերը Աֆրինում և Մանբիջում: Եփրատի Վահանի արդյունքում Թուրքիան գրավեց Հալեպից հյուսիս՝ Մանբիջի և Աֆրինի միջև ընկած տարածքները: Սա ենթադրում է նոր տարածքների գրավում՝ արդեն անմիջապես քրդական ուժերից: Continue reading

Սիրիայի բանակը հայտնում է Իսրայելի կողմից իր տարածքի հրթիռակոծման մասին

՝Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաքին կից Մեզզե օդանավակայանի շրջակայքը Հունվար 9, 2018 13:09 | RAZM.INFO - Հունվարի 9-ին Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելի բանակի մի քանի հրթիռ է արձակել Սիրիայի տարածք: Իսրայելի բանակը խոսնակը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը:  Continue reading

Թուրքիայում նորից երկարաձգվելու է «արտակարգ դրությունը». Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի ԱԱԽ նիստից. 28.11.2017 Հունվար 9, 2018 11:39 | RAZM.INFO - Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրի իշխանությունները հերթական անգամ երկարաձգելու են «արտակարգ դրությունը»՝ 3 ամիս ժամկետով:  Continue reading

Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ի փորձարկումները ավարտվել են

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը Հունվար 9, 2018 10:55 | RAZM.INFO - Ռուսաստանյան Ս-300 համակարգի իրանական տարբերակի՝ «Բավար-373-ի» բոլոր նախատեսված փորձարկումները ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Աբոլֆազի Սեփեհրի Ռաադը։ Հունվարի 6-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Continue reading

2018-ին Թուրքիայի զինուժը կստանա երկուական A400M և CH-47 Chinook բեռնատար ինքնաթիռ և ուղղաթիռ

Հունվար 9, 2018 10:14 | RAZM.INFO - 2018 թ. ընթացքում Թուրքիան պլանավորում է զինուժի սպառազինությունը համալրել ևս երկու միավոր  A400M բեռնատար ինքնաթիռով, ինչպես նաև նույնպես երկու միավոր CH-47 Chinook խոշոր բեռնատար ուղղաթիռով: Դրան զուգահեռ թուրքական բանակը պետք է ստանա 13 միավոր T-129 Atak հարվածային ուղղաթիռ: Continue reading