Daily Archives: Հունվար 15, 2018

Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դիրքերը

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Հունվար 15, 2018 18:57 | RAZM.INFO - Հունվարի 14-ին Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թևի՝ YPG-ի, դիրքերը:  Continue reading

Թրամփը վերջնաժամկետ է նշանակել Իրանի հետ Միջուկային համաձայնագիրը փոխելու համար

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունվար 15, 2018 15:52 | RAZM.INFO - Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը։ Ըստ Թրամփի՝ սա Միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները» շտկելու վերջին հնարավորությունն է։  Continue reading

[Թարմացված]. Էրդողանը կրկին սպառնացել է ներխուժել Աֆրին՝ Սիրիայի քրդերի տարածք

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 15, 2018 15:11 | RAZM.INFO - Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինչպես Սիրիայում «Եփրատի բահան» գործողության ընթացքում զորքեր մտցրեցին, այդպես էլ Սիրիայի քրդերի Աֆրին շրջան «Մի գիշեր հանկարծակի կարող են գալ»: Արդեն հունվարի 15-ին Էրդողանը նշել է, որ «գործողությունը կարող է սկսել ամեն պահ»:  Continue reading

2018-ից կփոխվի հայկական բանակի համազգեստի գործվածքը. Արծրուն Հովհաննիսյան

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Հունվար 15, 2018 14:27 | RAZM.INFO - 2018 թվականից ՀՀ զինված ուժերում զինծառայողները կկրեն նոր, ավելի որակյալ կտորից կարվող համազգեստ, որի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են։ Continue reading

ԱՄՆ-ն Սիրիայում քրդերից և արաբներից 30 հազարանոց «սահմանային ուժեր» է ստեղծում

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) Հունվար 15, 2018 13:59 | RAZM.INFO - Միացյալ Նահանգները Սիրիայում քրդերից և արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կազմից 30 հազարանոց սահմանային զորքեր կստեղծի: առաջին քայլ արդեն արված է. սկզբնական փուլում պատրաստվել է 230 զինծառայող: Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները «որսացել են» օդային թիրախները

Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ Հունվար 15, 2018 11:56 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի «Էրեբունի» ավիաբազայի ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքների ընթացքում «որսացել են» պայմանական հակառակորդի օդային թիրախները։  Continue reading

Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է 52 մարդ

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ) Հունվար 15, 2018 11:25 | RAZM.INFO - Հունվարի 11-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով 42 մարդ են ձերբակալել:  Continue reading

2017-ին սպանվել է Թուրքիայի ԶՈւ 197 զինծառայող. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 15, 2018 11:23 | RAZM.INFO - 2017-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Թուրքիայում և դրա սահմաններից դուրս՝ մասնավորապես Իրաքի հյուսիսային շրջաններում և Սիրիայում, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի բանակի 197 զինծառայող, վիրավորվել է 766-ը:  Continue reading