Իրանի բանակը հրթիռներով խոցել է պայմանական հակառակորդի թիրախները. զորավարժություն

Հունվարի 23-ին Իրանի բանակի զինծառայողները այդ երկրի հարավ-արևելքում անցկացվող «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժության երկրորդ փուլի ընթացքում  «Նասր» և «Ղադիր» հականավային թևավոր հրթիռներով խոցել են պայմանական հակառակորդի նավերը: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Վարժանքների առաջին փուլի ընթացքում պայմանական հակառակորդի թիրախները խոցվել են «Լաբբայկ-1»  հրթիռով:

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությանը «Ղադիր» հականավային հրթիռով խոցում են պայմանական հակառակորդի թիրախները

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությանը «Ղադիր» հականավային հրթիռով խոցում են պայմանական հակառակորդի թիրախները

Զորավարժության ընթացքում իրականացվել են նաև հարձակողական, առափնյա պաշտպանության, ծովային ականազերծման, դեսանտավորման գործողություններ:

«Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժությունը մեկնարկել է հունվարի 22-ին: Զորավարժությանը ներգրավվել են Իրանի բանակի բոլոր զորատեսակները:

Զորավարժության հայտարարվող նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելը, զորատեսակների միջև համագործակցության աստիճանը գնահատելն է:

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն

Իրանի ՌԾՈւ ծովային ականազերծման գործողություն, (արխիվ)

Իրանի ՌԾՈւ ծովային ականազերծման գործողություն, (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *