Daily Archives: Հունվար 16, 2018

2018թ. Երևանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը Հունվար 16, 2018 18:43 | RAZM.INFO - Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերն ամփոփել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում 2017թ. կատարված աշխատանքները և նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները: Continue reading

էրդողանն ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայում «ահաբեկչական բանակ» ստեղծելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Հունվար 16, 2018 15:48 | RAZM.INFO - «ԱՄՆ-ն ընդունեց, որ մեր երկրի սահմանների երկայնքով ահաբեկչական բանակ է ստեղծում: Մեզնից հասնում է այդ ահաբեկչական բանակը դեռ չծնված խեղդել»: Թուրքիայի նախագահն այսպես է արձագանքել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերից «սահմանային անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ նախաձեռնությանը: Continue reading

Թուրքիան փորձում է սեփական մեծ հեռահարության պաշտպանական համակարգ ստեղծել

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգի փորձարկումները Հունվար 16, 2018 14:09 | RAZM.INFO - Հունվարի 15-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) տեղական «Ասելսան» ընկերության հետ ստորագրել է «Ազգային մեծ հեռահարության պաշտպանության համակարգի ծրագրի» համաձայնագիր: Ծրագրին ներգրավվել է ևս երկու խոշոր թուրքական ընկերություն, հետազոտական ինստիտուտ:  Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Ակնայի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Հունվար 16, 2018 12:40 | RAZM.INFO - Հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը: Continue reading

Թուրքիայի զինուժը 2018-ին «Անքա» և «Բայրաքթար» ԱԹՍ-ների նոր խմբաքանակ կստանա

Թուրքական արտադրության «Անքա» և «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ Հունվար 16, 2018 12:38 | RAZM.INFO - 2018-ին Թուրքիայի զինված ուժերը սպառազինությունը կհամալրվի տեղական արտադրության 14 միավոր «Անքա» և «Բայրաքթար» հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև 140 միավոր փոքր չափի պտուտակավոր ԱԹՍ-ներով:  Continue reading

Հունվարի 16-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող

Հունվար 16, 2018 12:19 | RAZM.INFO - Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:  Continue reading

ՄԱԿ-ում հաստատել են` Իրանը հութիներին զենք է մատակարարում. ԶԼՄ

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ Հունվար 16, 2018 11:03 | RAZM.INFO - ՄԱԿ-ի փորձագետները ուսումնասիրել են Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի հութիների օգտագործած հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ զինտեխնիկայի մնացորդները և պարզել, որ դրանք իրանական արտադրության են։ Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի զեկույցի։ Continue reading

Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի հետ սահման

Թուրքիան տանկերի նոր խմբաքանակ է ուղարկել թուրք-սիրիական սահման Հունվար 16, 2018 10:16 | RAZM.INFO - Հունվարի 13-14-ին Թուրքիայի զինուժը տանկեր և այլ զրահատեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման: Դրանք տեղակայվել են երկրի հարավային Հաթայ և Շանլըուրֆա նահանգներում:  Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթաց են անցնում

Զինծառայողները ուսումնասիրում են լեռնային, դահուկային պատրաստության սկզբունքները Հունվար 16, 2018 9:41 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ 5 զինծառայող մասնակցում են Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում անցկացվող բազային պատրաստության կուրսին: Դասընթացը սկսել է հունվարի 15-ին, տևելու է մինչև փետրվարի 2-ը: Continue reading