Թուրքիայում PKK-ի դեմ գործողությունների ժամանակ մահացել է 5 զինծառայող, վիրավորվել՝ 12-ը

Հունվարի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Խիզան գավառի լեռներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ ձնահոսքի պատճառով մահացել է ժանդարմերիայի 5 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում ձնահոսքի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 5 զինծառայող

Թուրքիայում ձնահոսքի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 5 զինծառայող

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Սպանված զինծառայողները ծառայում էին Բաթման նահանգի ժանդարմերիայում:

Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալների՝ հունվարի 12-18-ը քուրդ զինյալների դեմ գործողություններում սպանվել է 1 զինծառայող:

Ավելի վաղը գլխավոր շտաբը հայտնել էր, որ 2017-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Թուրքիայում և դրա սահմաններից դուրս՝ մասնավորապես Իրաքի հյուսիսային շրջաններում և Սիրիայում, «ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում» սպանվել է Թուրքիայի բանակի 197 զինծառայող: Կորուստների մի մասը թուրքական կողմը տվել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ընթացքում:

Թուրքիայում տարածքում թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: 2 տարուց ավել շարունակվող գործողություններում թուրքական բանակին և ժանդարմերիային դեռևս չի հաջողվել ճնշել զինյալներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *