Tag Archives: Տավուշի մարզ

[Թարմացում] Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին

Սեպտեմբեր 21, 2020 11:56 | RAZM.INFO -

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 1982թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մամմադով Էլշան Ալի օղլուն (Məmmədov Elşən Əli oğlu):

Continue reading

Տավուշի մարզը շուրջ 150 մլն դրամի վնաս է կրել Ադրբեջանի գործողություններից

Հուլիս 23, 2020 14:28 | RAZM.INFO -

Հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել փոխհատուցել Ադրբեջանի ռազմական ոտնձգություններից Տավուշի մարզի կրած վնասները։

Continue reading

Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հուլիս 16, 2020 18:01 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ պարզել էինք սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։

Continue reading

Բաց աղբյուրները հայտնում են սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն Հուլիս 16, 2020 11:47 | RAZM.INFO -

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշ-Թովուզ ուղղությամբ մարտերի արդյունքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu)։

Continue reading

Խոցվել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր․ ՀՀ ՊՆ խոսնակ

ՊՆ շենք Հուլիս 16, 2020 10:25 | RAZM.INFO -

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը։ Այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Continue reading

Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

ՊՆ շենք Հուլիս 16, 2020 9:57 | RAZM.INFO -

Հուլիսի 16-ին՝ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Continue reading

Ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Հուլիս 15, 2020 9:21 | RAZM.INFO -

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսկ 15-ի ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Հուլիս 12, 2020 17:27 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորադրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։

Continue reading

[Թարմացված] Ադրբեջանցի զինծառայողները փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը Տավուշի հատվածում. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Հուլիս 12, 2020 17:02 | RAZM.INFO -

Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Continue reading

Մայիսի 13-ին թշնամին կրակել է Բերքաբերի բնակելի տների վրա

Մայիս 13, 2020 18:09 | RAZM.INFO -

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Continue reading