Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

Հուլիսի 16-ին՝ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։

ՀՀ ՊՆ խոսնակը նշել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է, ինչը երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզի բնակիչներին խնդրել է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *