Մայիսի 13-ին թշնամին կրակել է Բերքաբերի բնակելի տների վրա

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայաստանցի դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Ռազմինֆոյի հետ զրույցում Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ բնակիչներից տուժածներ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *