Տավուշի մարզը շուրջ 150 մլն դրամի վնաս է կրել Ադրբեջանի գործողություններից

Հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել փոխհատուցել Ադրբեջանի ռազմական ոտնձգություններից Տավուշի մարզի կրած վնասները։

Նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանն ընդհանուր առմամբ 150 մլն դրամի վնաս է հասցրել Տավուշի մարզին։ Նախարարն առաջարկեց 25 մլն դրամը հատկացնել Տավուշի մարզպետարանին՝ հրատապության կարգով։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հյուսիսարևելյան՝ Տավուշի ուղղությամբ ՈւԱԶ մակնիշի մեքենայով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, ադրբեջանցի զինծառայողները վերադարձել էին իրենց դիրք, սակայն կարճ ժամանակ անց կրկնել էին հայկական ԶՈւ սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ։ Դրանից հետո այդ ուղղությամբ սկսվեցին հայ-ադրբեջանական մարտեր, որոնք շարունակվեցին հաջորդող մի քանի օրերին։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *