Բաց աղբյուրները հայտնում են սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշ-Թովուզ ուղղությամբ մարտերի արդյունքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu)։

Նշվում է, որ Իսմայիլովն Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղի բնակիչ էր։ Կորստի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն առայժմ որևէ հայտարարություն չեն տարածել։

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն
Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն

Նշենք, որ BBC լրատվական գործակալության ադրբեջանական բաժնում նյութ է հրապարակվել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն հաստատել է ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկութունը և նշել, որ այդ մասին մանրամասն տեղեկություն կտրվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին՝ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Գիշերը ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *