[Թարմացված] Ադրբեջանցի զինծառայողները փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը Տավուշի հատվածում. ՀՀ ՊՆ

Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:

[Թարմացում] Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնել է երկու սպանվածի և հինգ վիրավորի մասին։ [Թարմացում]

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ժամը 13:45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Նշենք, որ քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ֊ն գրում էր, թե «Թովուզի ուղղությամբ այս պահին մարտեր են ընթանում, և երկու կողմերում էլ կորուստներ կան», սակայն ՀՀ ՊՆ֊ն հերքում է, որ հայկական կողմը կորուստներ կան։

Ադրբեջանական կողմը փորձում է այս իրադարձությունը ներկայացնել որպես ավելի մեծ մասշտաբի գործողություններ։ Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գորանբոյի ուղղությամբ ադրբեջանական կողմն է կրակ բացել, իսկ ընդհանրապես սահմանի ամբողջ երկայնքով հայտարարված է առաջին աստիճանի մարտական պատրաստության վիճակը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *