ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ հունիսի 9-ին նախագահի հրամանագրերով Հայաստանի ԶՈւ օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՌԴ ԶՈւ օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովները պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:
Հունիսի 10-ին օդաչու-փորձարկողներին ընդունել են նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում, հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։