Ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսկ 15-ի ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան:

Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հհ ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին էլ Հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի շուրջ 30 մլն դոլար արժողությամբ Hermes 900 մարտավարական խոշոր ԱԹՍ։

Տվյալ ԱԹՍ-ները գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին, ինչը կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *