[Թարմացված] Տավուշում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան սահմանում՝ Տավուշի հատվածում, հուլիսի 12-ից սկսված մարտական գործողությունների արդյունքում զոհված ՀՀ ԶՈւ 4 զինծառայողները՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը և կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը հետմահու կպարգևատրվեն։

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվելու է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ «Արիության» մեդալով, իսկ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանն ու Գրիշա Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Հիշեցնենք, որ զինծառայողները զոհվել էին հուլիսի 14-ին։

[Թարմացում 14։35] Նախագահը ստորագրել է զինծառայողներին հետմահու պարգևատրելու մասին հրամանագրերը (1,2,3,4):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *