«Կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»․Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Հուլիսի 14-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսն իր թվիթերյան օգտահաշվում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես նա գրել է․

«Մենք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով։ Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին և հուսով ենք, որ ցանկացած տարաձայնություն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»:

Նշենք, որ մինչ այժմ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին արձագանքել ու հրադադարի կոչ են արել ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, ԱՄՆ պետդեպը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ևն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *