Հունվարի 18-ին Սիրիայի փոխարտգործնախարար Ֆաիզալ Միգդադը հայտարարել է, որ իրենց ՀՕՊ համակարգերը կոչնչացնեն Թուրքիայի ցանկացած ռազմական ինքնաթիռ, որը կներխուժի իրենց օդային տարածք: Սիրիացի պաշտոնյան նշել է, որ Աֆրինը ևս իրենց տարածքն է:
الدكتور #المقداد: ننبه إلى أن قوات الدفاع الجوية السورية استعادت قوتها الكاملة وهي جاهزة لتدمير الأهداف الجوية التركية في سماء الجمهورية العربية السورية وهذا يعني أنه في حال اعتداء الطيران التركي على #سورية فيجب عليه ألا يعتبر نفسه في نزهة.
— سانا عاجل (@SanaAjel) January 18, 2018
Սիրիայի արտգործնախարարը զգուշացնում է, որ «Թուրքիայի վրա էժան չի նստի իր տարածքի վրա օդային հարձակումը»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիան սպառնում է Աֆրինում տեղակայված քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններով: