ArmHiTec երկրորդ ցուցահանդեսը կանցկացվի գարնանը

Մարտի 29-ից 31-ին Երևանում կկայանա ArmHiTec-2018 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն:

Միջազգային ցուցահանդեսի մասնակիցները լինելու են Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմարդյունաբերական համալիրների խոշորագույն ձեռնարկությունները:

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը (արխիվ)

ArmHiTec ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 2016-ին: Ցուցահանդեսին մասնակցել էր 56 երկիր, 28-ը՝ հայկական: Մյուս ընկերությունները ներկայացնում էին Ռուսատանը, Լեհաստանը, Իտալիան, Էստոնիան, Բուլղարիան, Ղազախստանը և Հնդկաստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *