Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016

Ռազմինֆոն ներկայացնում է Ադրբեջանի շիաների ավան Նարդարանի իրադարձությունների ամփոփ ակնարկ • Նոյեմբերի 21-ին և 22-ին մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող • Ռուս-ադրբեջանական սահմանին մեկնարկել է «սահման-արգելապատնեշ» գործողությունը • «Անտոնովի» նախկին գլխավոր կոնստրուկտորը պատրաստվում է Ադրբեջանում «ավիաշինություն ստեղծել» • «Բանակային միջազգային խաղերի» մրցույթները կանցկացվեն նաև Ադրբեջանում • Ադրբեջանում սպանվել է ահաբեկչական գործունեություն իրականացրած քաղաքացի • Իսրայելի քաղաքացին փորձել է անօրինական կերպով զենք վաճառել Ադրբեջանին • Վրաստանում նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ • Ռազմինֆոն ներկայացնում է Թուրքիայի 2017 թ. ռազմական բյուջեն • Թուրքիայում հեռացվել է ևս 10 հազար զինծառայող և ոստիկան • Թուրքիայում ռազմական օդաչուների պակասը լրացվելու է ռեզերվային օդաչուներով • Պակիստանը 50 ուսումնական ինքնաթիռ կվաճառի Թուրքիային • Ռուսաստանը հաստատել է Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարման բանակցությունների անցկացումը • Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող • Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում և Ռուսաստանի գործոնը • ՆԱՏՕ անդամ երկրները և Թուրքիան զորավարժություն են անցկացնում Միջերկրական ծովում • Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Թուրքիային զենք չվաճառելու մասին բանաձև • Ռուսաստանը դիտորդական թռիչք է անցկացնելու Թուրքիայի օդային տարածքում • Իրանում նշանակվել է բանակի հրամանատարի նոր տեղակալ • Իրանը տեղական արտադրության 7 ԱԹՍ է ներկայացրել • Իրանցի դպրոցականները նույնպես ԱԹՍ են ներկայացրել Իրանը տեղական արտադրության ռադարային համակարգ, ուղղաթիռ և նավ կներկայացնի • Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոս • Իրանի «Շաֆաղ» ուսումնամարտական ինքնաթիռը առաջին թռիչքը կիրականացնի 2017-ին • Սիրիական պատերազմում Իրանի կողմից կռվող 1000-ից ավել մարտիկ է զոհվել • Իրան է ժամանել Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավը • Իրանի արևելքում ահաբեկիչներ են վնասազերծվել • Մոսուլն ընդգրկող նահանգի 1/3-ը ազատագրված է ԻՊ զինյալներից • Իրաքում ահաբեկչության զոհերի մեծ մասը իրանցի շիաներ են • Իրաքի շիա խմբավորումները Մոսուլում մեկուսացրել են ահաբեկիչներին •  Բելառուսը ստացել է ևս 4 միավոր Յակ-130 ինքնաթիռ • ԱՄՆ-ն 32 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր կկնքի Քաթարի և Քուվեյթի հետ

Թուրքիայի ԶՈւ ուղաթիռներից մեկը և «TCG Gelibolu» ֆրեգատը Միջերկրական ծովում անցկացվող «Mavi Balina-2016» զորավարժության ժամանակ • Իրանական արտադրության «Աբաբիլ-2» անօդաչու թռչող սարքը • Բելառուսի ԶՈւ Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները • Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում

Թուրքիայի ԶՈւ ուղաթիռներից մեկը և «TCG Gelibolu» ֆրեգատը Միջերկրական ծովում անցկացվող «Mavi Balina-2016» զորավարժության ժամանակ •
Իրանական արտադրության «Աբաբիլ-2» անօդաչու թռչող սարքը •
Բելառուսի ԶՈւ Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները •
Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում

Ադրբեջան/Վրաստան

• Ռազմինֆոն ներկայացնում է Ադրբեջանի շիաների ավան Նարդարանի իրադարձությունների ամփոփ ակնարկ՝ ներառյալ նախապատմությունը և այսօրվա իրավիճակը, և փորձում է նաև կանխատեսել հնարավոր զարգացումները։

• Նոյեմբերի 21-ին հիվանդանոցում, կոմայից դուրս չգալով, մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող կապիտան Հաշիմով Ռեշադը (Rəşad Həşimov): Նշվում է, որ Հաշիմովին ավելի վաղ վրաերթի էին ենթարկել:

• Նոյեմբերի 22-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ նույն օրը «առայժմ անհայտ հանգամանքներում», մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլուն (Qasımov Arzuman Qüdrət oğlu):

• Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները փոխհրաձգության ժամանակ սպանել են ահաբեկչության մեջ մեղադրվող, Ադրբեջանի քաղաքացի Ռահիմով Ռամիգ Նազիր օղլուին (Rəhimov Ramiq Nazir oğlu)՝ ծնված 1974 թվականին:

• Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում երկու երկրների իրավապահներն անցկացնում են անօրինական միգրանտների, զենք տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» պրոֆիլակտիկ գործողություն:

• Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության նախկին նախագահ և գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան հայտարարել է, որ ընկերությունում իր պաշտոնի վերացնելուց հետո տեղափոխվել է Բաքու և զբաղվելու է «Ադրբեջանի ինքնաթիռաշինական արդյունաբերության ստեղծմամբ»:

Ադրբեջանական ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը՝ Ան-178 ինքնաթիռի մոտ

Ադրբեջանական ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը՝ Ան-178 ինքնաթիռի մոտ

• 2017 թվականին «Բանակային միջազգային  խաղերի»  մի շարք մրցույթներ անցկացվելու են Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

• ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն անցած շաբաթ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքներից մեկում ձերբակալել է Իսրայելի և Բելառուսի 2 քաղաքացու, որոնք անօրինական կերպով զենք, զինամթերք են վաճառել Իրաքին, Սուդանին, փորձել են վաճառել նաև Ադրբեջանին, սակայն չի հաջողվել:

• Նոյեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում է ընդունվել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան, որը նոյեմբերի 22-ին Վրաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ:

Թուրքիա

• Ռազմինֆոն ներկայացնում է Թուրքիայի 2017 թ. բյուջեի նախագիծը` պաշտպանության գծով: Նոյեմբերի 18-ին Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2017 թ. բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 40 մլրդ թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով շուրջ 12 մլրդ ԱՄՆ դոլար):

• Նոյեմբերի 22-ից ուժի մեջ է մտել Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» պայմաններում կառավարության կողմից ընդունվել է օրենքի ուժ ունեցող հերթական հրամանագիրը, համաձայն որի՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինությունից (ոստիկանություն) և զինված ուժերից հեռացվում է ևս 10 հազար զինծառայող և ոստիկան:

• Թուրքիայում ռազմական հեղաշրջամն փորձից հետո հեռացված օդաչուների պակասը լրացնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը որոշել է որպես ռեզերվ ներգրավել նախկինում սեփական կամքով զինուժից հեռացած ռազմական օդաչուներին:

• Նոյեմբերի 23-ին Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերությունը և Թուրքիայի ռազմաօդային ուժերը համաձայնություն են կնքել, որով պակիստանյան ընկերությունը թուրքական օդուժին է փոխանցելու 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ:

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

• Ռուսաստանում կկայանա Թուրքիայի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի նաև ռուսաստանյան արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրների՝ Թուրքիային մատակարարման հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը։

• Նոյեմբերի 20-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող: Նոյեմբերի 24-ին սպանվել է 3 զինծառայող, ևս 10-ը վիրավորվել է:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի քաղաքականության և Ռուսաստանի գործոնի մասին Ռազմինֆոն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի և թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

• Նոյեմբերի 23-ին Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորությամբ այցելել է երկրի հարավային Քիլիս նահանգ և ստուգայցեր իրականացրել Սիրիայի սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

• Նոյեմբերի 19-24-ը ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ միասին Միջերկրական ծովում անցկացնում էին Mavi Balina–2016 զորավարժությունը:

• Նոյեմբերի 24-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին 6 կուսակցությունների առաջարկը: շեշտվում է, որ ձեռք բերված սպառազինությունը կարող է օգտագործվել ընդդիմադիրների դեմ:

• Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության պայմանագրերի կատարման վերահսկման վարչության պետ Սերգեյ Ռիժկովը հայտնել է, որ Ռուսատանը նոյեմբերի 21-25-ը Ան-30Բ օդային հետախուզության ինքնաթիռով դիտորդական թռիչք է անցկացնելու Թուրքիայի օդային տարածքում:

Իրան

• Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով  բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը նշանակվել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Մինչ այս Փուրդասթանը բանակի ցամաքային զորքերի հրամանատարն էր:

• Նոյեմբերի 16-19-ը Իրանի հարավային Քիշ կղզում անցկացված Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է սեփական արտադրության յոթ անօդաչու թռչող սարք:

• Նոյեմբերի 22-ին Թեհրանում իրանցի դպրոցականները ներկայացրել են սեփական նախագծման «Սահեր» անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի տևողությունը 10 ժամ է:

Իրանցի դպրոցականների ներկայացրած «Սահեր» անօդաչու թռչող սարքը

Իրանցի դպրոցականների ներկայացրած «Սահեր» անօդաչու թռչող սարքը

• Նոյեմբերի 21-ին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին հայտարարել է, որ շուտով Իրանը կներկայացնի տեղական արտադրության ռադարային համակարգ, որը կարող է օգտագործվել ռադիոէլեկտրոնային պայքարում, ինչպես նաև 3 ուղղաթիռ և օդային բարձիկով 5 նավ:

• Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավատորմիղը` կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, Աֆրիկայի հարավով մուտք է գործել Ատլանտյան օվկիանոսի ջրեր:

• Իրանը  շարունակում է ռեակտիվ ուսումնական ինքնաթիռների՝ «Բոհրանի» և «Շաֆաղի» զարգացման ծրագիրը: «Շաֆաղ» ուսումնամարտական ինքնաթիռը  2017թ. կիրականցնի իր առաջին թռիչքը, իսկ թեստավորումը կանցնի մինչև տարեվերջ:

• Նոյեմբերի 22-ին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել է, որ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

• Նոյեմբերի 18-ին հնգօրյա բարեկամական այցով Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբաս է ժամանել ռուսաստանյան «Յանտար» նավը:

• Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը երկրի արևելքում վնասազերծել են 4 հոգանոց ահաբեկչական խումբ: Անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուս երեքը` ձերբակալվել: Ահաբեկիչներից առգրավվել են նաև պայթուցիկ նյութեր:

Մերձավոր Արևելք/այլ

• Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները Մոսուլում տեղակայված իսլամիստներին ամբողջովին մեկուսացրել են Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից։

• Նոյեմբերի 24-ին Իրաքի Հիլա քաղաքում մահապարտ ահաբեկիչը ականապատ բեռնատար մեքենա է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, որոնց մեծ մասը իրանցի շիա ուխտագնացներ են։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

• Իրաքի կառավարության, ինչպես նաև Իրանի աջակցությամբ գործող  Հաշդ ալ-շաաբին («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ներկայումս մարտեր է տանում Մոսուլից արևմուտք՝ Սիրիայի հետ սահմանակից շրջաններում տեղակայված Թել Աֆար քաղաքը ԻՊից ազատագրելու համար:

• Նոյեմբերի 17-ին ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Քուվեյթին «Բոինգ» ընկերության արտադրության 40 միավոր F-18E Super Hornet բազմաֆունկցիոնալ կործանիչի և Քաթարին նույն ընկերության 72 միավոր F-15QA կործանիչի հնարավոր վաճառքի պայմանավորվածությունները։

• Բելառուսը Ռուսաստանից ստացել է հերթական 4 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը։ Ինքնաթիռները «Լիդա» օդանավակայանում հանձնել է ՌԴ ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատար գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *