ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի համաձայնագիրը կստորագրվի Վիգեն Սարգսյանի՝ Ռուսաստան այցի ընթացքում

Նոյեմբերի 27-30-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Ռուսաստան այցի օրերին, ՌԴ պաշտպանության նախարարի հետ բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, ինչպես նաև հանդիպում և բանակցություններ են լինելու  ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարության հետ։ Այս մասին նախարար Սարգսյանը հայտնել է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի հետ հարցազրույցում։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը նշել է, որ միացյալ զորախումբը վաղուց գոյություն ունի, և սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զորախմբի կազմավորման օր․ 2000 թվականի այդ օրը Սոչիում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիրը»։

Նոր ստորագրվող համաձայնագրի մասին նախարար Սարգսյանը նշել է, որ այն միջպետական փաստաթղթի մակարդակով և նորմատիվ-իրավական առումով ֆիքսելու է զորախմբի գործունեությունը, ներկա իրավիճակի հիման վրա հստակեցնելու է զորախմբի նպատակները, խնդիրները, կազմը, համագործակցության կազմակերպումը և կառավարման համակարգը, նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը, ծավալման կարգը և այլն։

Նախարարի խոսքով՝ համատեղ զորախմբի հիմնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման ժամանակին հայտնաբերումն է և դրա հետ մղումը՝ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով։

Կողմերի տարածքների կտրվածության և Հայաստանի օպերատիվ-ռազմավարական խնդիրների լուծման ծավալներով պայմանավորված՝ ըստ Վիգեն Սարգսյանի՝ շատ կարևոր է, որ զորախումբը տեղակայված է հենց Հայաստանի տարածքում և որ խաղաղ ժամանակ դրա հրամանատարությունը կրճատված կազմով գործում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կազմում։

Խոսելով այցի ընթացքում նախատեսված մյուս ծրագրերի մասին՝ Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո, բացի միացյալ զորախմբի մասին համաձայնագրից, նախատեսված է ստորագրել նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2017 թ․ համագործակցության ծրագիրը։

ՀՀ պատպանության նախարարի այցի ընթացքում նախատեսվում է նաև հանդիպում Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ, ինչից հետո ստորագրվելու է նաև Բելառուսի ՊՆ հետ 2017 թ․ համագործակցության ծրագիրը։

Հարցազրույցի ընթացքում Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ նախատեսվում է այցելել նաև Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբ (Դոնի Ռոստով), բանակցություններ վարել ռազմական շրջանի զորքերի հրամանատարության հետ, ինչպես նաև ծանոթանալ ռազմական շրջանի ղեկավարման տարածաշրջանային կետի կառուցվածքին։ Մասնավորապես նախատեսված է աշխատանքային հանդիպում ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեկսանդր Դվորնիկովի հետ, ով մինչ այս պաշտոնին անցնելը 2015 թ․ սեպտեմբերից 2016 թ․ հուլիսը ղեկավարել է Սիրիայում Ռուսաստանի զորախումբը։

Ռուսաստան այցի ընթացքում Վիգեն Սարգսյանը լինելու է նաև Ռուսաստանի ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայում, որտեղ նախատեսված է նախարարի ելույթը։

7 responses to “ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի համաձայնագիրը կստորագրվի Վիգեն Սարգսյանի՝ Ռուսաստան այցի ընթացքում

  1. Pingback: Վիգեն Սարգսյանն այցելել է Ռուսաստանի ուղղաթիռաշինական ընկերություն | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈւ հրետանու պետը | Ռազմ.info

  3. Pingback: Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարին | Ռազմ.info

  4. Pingback: Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ համատեղ ռազմարդյունաբերական ընկերությունների ստեղծմամբ | Ռազմ.info

  5. Pingback: Միացյալ զորախումբն ուշադրության տակ կպահի մի քանի ուղղություն | Ռազմ.info

  6. Pingback: Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը | Ռազմ.info

  7. Pingback: Ստորագրվել է Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների 2017թ. համագործակցության ծրագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *